Արտաքին 4 տարի առաջ - 11:50 08-05-2022

Ռոգոզինը ԿՀՎ ղեկավարին ասել է՝ «բորժոմի խմելու համար շատ ուշ է»

«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը դիմել է ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսին այն բանից հետո, երբ նա քննադատել է ԱՄՆ-ի կողմից Կիևին հետախուզական տեղեկատվություն փոխանցելու փաստերի վերաբերյալ վերջին արտահոսքերը լրատվամիջոցներ: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է նրա Telegram-ալիքում։
«Բորժոմի խմելու համար շատ ուշ է, միստր Բերնս։ Մենք իրար լավ ենք ճանաչում, հանդիպել ենք Spaso House-ում։ Հուսով եմ հիշում եք: Դժվար թե կարողանաք քողարկել Միացյալ Նահանգների անմիջական մասնակցությունը ռուսաստանցի զինծառայողների սպանությանն ու հետախուզական տվյալների փոխանցմանը»,- գրել է Ռոգոզինը։
Ռուսական պետական ​​կորպորացիայի ղեկավարը նաև հիշեցրել է Վաշինգտոնի կողմից «ԱՄՆ-ի ուղեծրային խմբերի, այդ թվում՝ Starlink-ի և Եվրամիության կողմից իրականացված դիտարկումների փոխանցումը»։ «Մենք հիշաչար չենք, բայց չար ենք և լավ հիշողություն ունենք»,- եզրափակել է նա։
Նախօրեին Բերնսը քննադատել էր Վաշինգտոնի կողմից Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցման մասին տեղեկատվության արտահոսքը լրատվամիջոցներ: «Ես բացարձակապես համաձայն եմ, որ դա անպատասխանատու, շատ ռիսկային և վտանգավոր է, երբ մարդիկ չափազանց շատ են խոսում և էական չէ, թե արտահոսքը տեղի է ունեցել մասնավոր զրույցի ընթացքում, թե կոնկրետ հետախուզական խնդիրների մասին հրապարակավ խոսելու ժամանակ»,- ասել է Բերնսը:
Մայիսի 5-ին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը հետախուզական տեղեկատվություն է տրամադրել Կիևին, որը հանգեցրել է ռուսաստանցի զինվորականների զոհվելուն։ Այս տեղեկությունը հրապարակել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը