Սպորտ 4 տարի առաջ - 02:08 08-05-2022

«Բարսելոնան» կարևոր հաղթանակ տարավ՝ ամրապնդվելով 2-րդ տեղում

Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում «Բետիսը» հյուրընկալել էր «Բարսելոնային»։ Կատալոնական թիմը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

76-րդ րոպեին «կապտանռնագույնների» ծագող աստղ Անսու Ֆատին բացել է հաշիվը, իսկ 3 րոպե անց Մարկ Բարտրան գրավել է իր նախկին թիմի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։

Խաղի ելքը վճռվել է բառացիորեն ամենավերջում. Ավելացված 4-րդ րոպեին «պաշտպանական» գրոհը Դանի Ալվեսի փոխանցումից հետո արդյունավետ եզրափակել է Ժորդի Ալբան՝ հաղթանակ պարգևելով Չավիի թիմին։

Այս հաղթանակի շնորհիվ «Բարսան» 69 միավորով ամրապնդվում է 2-րդ հորիզոնականում՝ հետապնդող «Սևիլյային» գերազանցելով 4 միավոր։ Ի դեպ, անդալուզցիները տուրի հանդիպումը դեռ չեն անցկացրել։

Հաղթանակը կարևոր է այնքանով, որ «Բարսելոնան», անկախ վերջին տուրերի արդյունքներից, ապահովեց տեղը քառյակում՝ Չեմպիոնների լիգայի գոտում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը