Քիչ առաջ մամուլում լուր տարածվեց, որ թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Թիրախավորվել են հենց աշխատակիցները, որոնցից մեկը վիրավորվել է։ Նրան տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։
Վարդենիսի Գեղամասար բնակավայրի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ 2 ժամ առաջ են եղել կրակոցները, տեւել են երկար։ «Բավականին ինտենսիվ կրակոցներ են եղել, մեկ վիրավորի մասին խոսք կա, բայց իր վիճակի մասին այս պահի դրությամբ լուր չունեմ»,-ասաց Ավետյանը։
Նրա խոսքով՝ հանքավայրի աշխատակիցները տարհանվել են։ «Որոշ ժամանակ համեմատաբար հանդարտ էր, մտածում էինք, որ ոնց որ խաղաղ վիճակը կպահպանվի, բայց տեսեք, որ թշնամին իր սանդրանքը նորից անում է։ Կրակոցների ձայները լսելի են եղել գյուղերում»,-նշեց նա։
Ավետյանի խոսքով՝ գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել։