Ներքին Խոսք 3 տարի առաջ - 10:24 11-05-2023

Առավոտ կրակոցների ձայներից ենք արթնացել, վախենում ենք՝ գյուղը նորից «բամբիտ» անեն. Սոթքի բնակիչ

Թշնամին վաղ առավոտից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք գյուղի ուղղությամբ: ՊՆ-ի փոխանցմամբ ժամը 9:20-ի դրությամբ հայկական կողմն ունի 3 վիրավոր, ժամը 9:50-ի դրությամբ էլ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Սոթքի բնակիչներից Արմեն Մարտիրոսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ժամը 10։00-ի դրությամբ գյուղի վրա կրակոց չի եղել, բայց նախորդ տարի սեպտեմբերին թշնամու սադրանքները հիշելով՝ սպասում են վատ զարգացումների. «Առավոտ կրակոցների ձայներից ենք արթնացել, ճիշտ է, դեռ միայն դիրքերի ուղղությամբ են կրակում, բայց վախենում ենք, որ գյուղը նորից «բամբիտ» կանեն»:

Ճշտող հարցին՝ գյուղացիներին չե՞ն տարհանում, Սոթքի բնակիչը պատասխանեց «Դեռ ոչ, բոլորս մեր տներում ենք, սպասում ենք, տեսնենք՝ ինչ են ասելու: Սա մեր հողն է, մեր տունն է, ո՞ւր գնանք...»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կոմղը 9:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր:

Ժամը 10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը