Մամուլ 4 տարի առաջ - 08:44 06-05-2022

Մշտական բնակչության թիվը պակասել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին պակասել է ոչ միայն ծնվածների, այլեւ մշտական բնակչության թվաքանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար եւ մարտ ամիսներին ծնվածների թիվը կազմել է 7483, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 8618, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 8098:

Մշտական բնակչության թվաքանակը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 963 հազար 900 մարդ. մեկ տարվա ընթացքում մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով: Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 124-ից հասնելով 96-ի:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը