Մամուլ 4 տարի առաջ - 08:28 06-05-2022

94-թվից հետո ոչ մի հանրահավաք 15։30-ին չի եղել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մայիսի 4-ին Ազգային ժողովի մոտ ընդդիմության սպասվող հանրահավաքին ընդառաջ ԱԱԾ-ն հայտարարեց, թե օպերատիվ տվյալներ է ստացել, որ ընդդիմադիրները որոշել են զավթել խորհրդարանի շենքը, մինչդեռ դա տեղի չունեցավ։ Կարող ենք ասել, որ իշխանությունն ԱԱԾ-ի միջոցով փորձում է վախի մթնոլորտ ձեւավորել եւ ցուցարարների մի մասին հետ պահել պայքարից ու հնարավոր բախումներից։ Երեկ մեր լրագրողն այդ մասին հարցրել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Նախ, իմ խորին համոզմամբ, այդ օրը ԱԺ-ի վրա հարձակում գործելու պլանը կար, եւ երկրորդ՝ եթե ԱԱԾ-ն այդպիսի հայտարարությամբ կանխարգելել է, որ մեր որոշ գիտակից քաղաքացիներ չգան միտինգի ու մասովկան ապահովեն, ապա դրանում ոչ մի վատ բան չկա»,- ասել է նա եւ առաջարկել․ «Եթե ընդդիմադիր գործընկերների հանրահավաքի թափը երեկ կոտրվել է, ապա կարող են այսօր անել նման հանրահավաք։

Պետք չէր 15։30-ին հանրահավաք կազմակերպել, էդ գլխակերները խաղաղ ցուցարարներին մտցնեին խորհրդարան, եւ տեղի ունենար անդառնալին»։ Այսինքն՝ միայն դո՞ւք եք խաղաղ հավաքներ անում, մարդիկ ընտանիքներով եկել էին հանրահավաքի, որ հետո խորհրդարա՞ն «զավթեին»։

«Ես Ձեզ պաշտոնապես հայտարարում եմ․ եթե Դուք կարողանաք 94 թվականից հետո մի հատ հանրահավաք նշեք, որը տեղի է ունեցել 15։30-ին, ապա ես իմ մանդատից կհրաժարվեմ։ Նիկոլ Փաշինյանը 3 անց կես հանրահավաք չի արել, նման հավաք չի եղել, որ նպատակային հարձակվեն Ազգային ժողովի վրա»։ Մոռացել եք՝ 2018-ի հոկտեմբերի 2-ին, երեկոյան պաշարեցիք խորհրդարանի շենքն ու պարտադրեցիք ընտրությունների որոշում ընդունել, հիմա էլ մարդիկ հավաքվում էին, որ ԱԺ հարցուպատասխանի ժամին վարչապետին հրաժարական պարտադրեին։ «Թող էսօր հավաքվեն, կառավարությունը խորհրդարանում էր, ու պետք է այդպես կանխարգելեին»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը