Ներքին 4 տարի առաջ - 15:27 05-05-2022

Թող վարչապետը կանգնի, ասի՝ Ալիևի հերն անիծեմ․ Արավուսի նախկին համայնքապետ

Հայաստանի ողջ տարածքով շարունակվում են ամենօրյա ցույցերը։ Օր օրի մարզերից միացնողների թիվը ևս ավելանում է։ Թվում էր, թե ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ Սյունիքը առաջիններից էր լինելու, որը պայքար էր սկսելու, սակայն հիմա այնտեղ անտարբերություն է տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ։

Իհարկե, Գորիսում եղել են բողոքի ակցիաներ, սակայն դրանք համատարած բնույթ չեն կրել։ Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանը, Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով իրենց բնակիչների մասնակցությանը ցույցերին, նշեց․ «Մերը փոքր գյուղ է, ճանապարհներ փակել առայժմ չի եղել։ Թուրքը 100 մետր հեռու է կանգնած, իմ հողը, 40 տնտեսության հողերը վերցրել են։ Ես չեմ կարա համակերպվեմ այս ամեն ինչի հետ։ Ես անձամբ իմ տեղն եմ պատասխանում, ես 3 պատերազմի մասնակից մարդ եմ, ես պայքարում եմ իմ հողի համար, հետևիցս մարդ չի գալիս, որ պայքարենք մեր հողերի համար»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե այսինքն՝ սյունեցիները անտարբեր՞ են դարձել, Հովսեփյանն արձագանքեց․ «Նման մի վիճակ էլի, չեմ իմանում՝ խի՞ են սենց։ Տեսե՛ք, մի ցավալի իրավիճակում ենք ապրում։ Չնայած պայքարում ենք, մեզ նման տղերքը պայքարում են, բայց հույս չունենք, ի՞նչ ասեմ։ Ես ցավում եմ, համարյա թե 30 տարի է՝ պատերազմի մեջ եմ, ես հրամանատար տղա եմ, 26 տարի՝ գյուղապետ, այսօր իրենք եկել են, 6-7 ամիս է՝ ինձ գործից հանել են։ Լավ են արել, իրենց գործն է, թող ՔՊ-ականներն աշխատեն։ Ես միայն ու միայն ուրախ կլինեմ, որ իմ Շուշին, իմ Հադրութը, Իմ Քարվաճառը, իմ Արցախը մնան մեզ, ես մինչև իմ կյանքի վերջ կպայքարեմ։ Թող իրենք անեն, ինչի՞ չեն անում։ Մի հատ կանգնեն ասեն՝ Արցախը չենք տալու Ադրբեջանին, Սյունիքի մի մասը չենք տալու, ես կողմնակից կլինեմ իրենց, թող վարչապետը կանգնի, ասի՝ Ալիևի հերն անիծեմ։ Ասե՞լ ա, բա ինչի՞ մասին ա խոսքը։ Ես ասում եմ՝ Ալիևի հերն էլ անիծեմ, մերն էլ անիծեմ, թուրքի հերն էլ անիծելու եմ»։

Հովսեփյանը վերջում ավելացրեց՝ սյունեցիները պետք է ոտքի կանգնի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան