Ներքին 4 տարի առաջ - 13:33 05-05-2022

Ցուցարարների մեջ «Դուխով» երգը միացրած սադրիչն իրականում ոստիկան է

Ցուցարարների մեջ «դուխով» երգը միացրած սադրիչն իրականում ոստիկան է․ «Հայկական ժամանակ»-ի ներկայացրած քաղաքացին «միլիցա ծյոմիկն» է, նույն ինքը՝ Արտյոմ Չոբանյանը։ Այս մասին հայտնում է Alternativ.am-ը:

Կայքը նշել է. «Քիչ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն հրապարակեց, որ «ոմն քաղաքացի մեքենայով մտել է փողոց փակողների երթի մեջ ու միացրել «Դուխով» երգը»։ Նախ այն, որ այս ամենն իրենից սադրանք է ենթադրում ու ցուցարարների ներկայությամբ նման դրսևորումները կարող են ավարտվել ընդհուպ այրունահեղությամբ, դրա մասին սույն լրատվականն ու իր տերերն, իհարկե, չեն մտածում։ Նրանց համար մեկ է՝ մահացողը սադրիչ է, ցուցարար, թե հղի կին, ով ընդամենն ուզում էր անցնել փողոցը։

Կայքի տեղեկություններով, այսպես կոչված՝ «քաղաքացին» իրականում ոստիկան է, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ պարեկ Արտյոմ Չոբանյանն է, ով ծանոթների շրջապատում հայտնի է «միլիցա ծյոմիկ» անունով։ «Միլիցա ծյոմիկը», բացի սադրիչ լինելուց․ օգտահաշիվ ունի նաև ֆեյսբուքում։ Արտյոմ Չոբանյանը Սոսե փողոցի բնակիչ է։

Հորդորում ենք ԱԱԾ-ին միջոցներ ձեռնարկել՝ հետագայում պետական հովանավորչությամբ սադրիչ դեպքերը կանխելու պահանջով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում