Արտաքին 4 տարի առաջ - 13:31 05-05-2022

Եկատերինբուրգում կինը հակապատերազմական պիկետ է անցկացրել՝ կարելով իր բերանը

Եկատերինբուրգի բնակչուհի Նադեժդա Սայֆուտդինովան պիկետ է դուրս եկել ուկրաինական պատերազմի դեմ՝ թելով կարելով իր բերանը։ Նրա ձեռքին պաստառ է եղել «անհնար է լռել», «պատերազմը խաղաղություն չէ», «ազատությունը ստրկություն չէ», «տգիտությունը ուժ չէ» գրություններով։
Մի քանի րոպե անց ոստիկանները կնոջը բերման են ենթարկել և տարել ՆԳՆ բաժին, որտեղ, ըստ Սայֆուտդինովայի, նախ փորձել են նրան հոգեբուժական կլինիկա տեղափոխել, բայց հետո տարել են վնասվածքաբանի մոտ՝ թելերը հեռացնելու և վերքը մշակելու նպատակով: Ավելի ուշ ձերբակալվածն ազատ է արձակվել։
Սաիֆուտդինովան OVD-Info իրավապաշտպան նախագծին ասել է, որ բերանը կարել է ի նշան բողոքի ռուսական իշխանությունների կողմից պարտադրված ռազմական գրաքննության դեմ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը