Արտաքին 4 տարի առաջ - 14:13 05-05-2022

ԵՄ-ն ռուսներին կարգելի անշարժ գույք գնել Եվրամիությունում

Եվրամիությունը պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում Ռուսաստանի քաղաքացիներին կարգելի ԵՄ-ում անշարժ գույք գնել։ Սահմանափակումը կվերաբերի ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Միևնույն ժամանակ պատժամիջոցները չեն վերաբերի ԵՄ երկրներում կամ Շվեյցարիայում քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն ունեցող ռուսներին։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Ուկրաինայի վրա հարձակումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մասին մայիսի 4-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Սահմանափակումները, ի թիվս այլոց, նախատեսում են էմբարգո ռուսական նավթի արտահանման վրա և «Սբերբանկի» անջատում SWIFT համակարգից։

Bloomberg-ի աղբյուրները հայտնում են նաև, որ ԵՄ-ն եվրոպական դատարաններին և ընկերություններին կառաջարկի ծառայություններ մատուցել՝ կապված աշխարհով մեկ ռուսական նավթի փոխադրման հետ, այդ թվում՝ ապահովագրության ոլորտում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին