Ներքին 4 տարի առաջ - 12:20 04-05-2022

Դատավոր Դավիթ Հարությունյանը «IRONMAN» հեղինակավոր մրցաշարին ծածանել է Արցախի դրոշը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «IRONMAN» հեղինակավոր մրցաշարին ծածանել է Արցախի դրոշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել և լուսանկար է հրապարակել փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Արցախի դրոշը ծածանվեց «IRONMAN» հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը!!! Դավիթ Հարությունյան»,- գրել է նա։

Նշենք, որ Հարությունյանը նաև 2021 թ․-ի օգոստոսին էր Արցախի Հանրապետության դրոշով Էստոնիայում մասնակցել է Ironman («Երկաթե մարդ») միջազգային մրցույթի՝ թրիաթլոն մարզաձևում։ Թրիաթլոնը աշխարհում հայտնի մրցույթ է, որն իր մեջ ներառում է երեք սպորտաձեւ՝ լող, հեծանվավազք եւ վազք։ 2021 -ին նա կրկին Արցախի դրոշով էր մասնակցել մրցույթին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է