Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:22 03-05-2022

Փաշինյանը խոստովանել է, որ ինքը 5 հազար զոհերի մեղավորն է. Կարին Տոնոյան

Զոհված զինծառայողների ծնողները կրկին դատախազության մոտ են։ «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը նշեց, որ հավաքվել են և սպասում են գլխավոր դատախազի պատասխանին, որը նա խոստացել էր տալ 5 օրում, եւ այդ 5 օրը լրացել է.
«Նա խոստացավ ասել, թե ինչ են ձեռնարկելու, որ սկսեն գործ հարուցել եւ պատասխանատվության կանչել Նիկոլ Փաշինյանին եւ ապա նրանց, որոնք մեղավոր են պատերազմի այսքան կարուստների համար: Նաև եկել ենք շարունակելու մեր միջնորդությունները ներկայացնել, որ մեզ ներգրավեն որպես տուժող կողմ: Ի վերջո, մեզ՝ ծնողներիս, պատասխան տալո՞ւ են, թե ովքեր են մեղավոր, որ պատերազմում մեր երեխաները զոհվեցին այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ բեմից հայտարարում է, որ այո՛, կարող էինք զոհեր չունենալ, եթե կանգնեցնեին պատերազմը, նույն ելքը կունենայինք, բայց առանց զոհերի: Այսինքն՝ խոստովանում է, որ ինքը մեղավորն է 5 հազար զոհերի: Հետևաբար, մենք պահանջում ենք գլխավոր դատախազից, որ իջնի այստեղ եւ ասի՝ 5 օրն անցավ, ի՞նչ է պատասխանում: Թող ասեն, թե այդ 5 օրում ինչ արեցին, ինչ ընթացքում է գործը, որ մենք էլ հասկանանք, թե ինչի պետք է սպասենք եւ ճշտենք մեր հետագա ան ելիքները»։

Տոնոյանը վստահեցրեց, որ ծնողները այլևս ոչ մեկին հանգիստ չեն տալու. «Չի կարող այսպիսի ահռելի հանցագործություն տեղի ունենալ, եւ ոչ ոք չպատժվի: Մենք գիտենք, որ տեղի է ունեցել դավաճանություն, եւ պետք է գործ հարուցվի եւ պարզվի՝ դավաճանություն եղել է, թե ոչ: Եթե Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, ապա ինչի՞ց է վախենում: Եթե պարզվի, որ ինքը մեղավոր չէ, թող մեզ տան մեղավորներին»:

Հիշեցնենք, որ դատախազությունը բավարարել էր պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը: Նրանք նաեւ պահանջել էին գործում որպես մեղադրյալ ներգրավել նաեւ Նիկոլ Փաշինյանին: Այս հարցի պատասխանը դեռ չի ստացվել:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի