Ներքին 4 տարի առաջ - 13:19 02-05-2022

Բենզալցակայանի տնօրենը կրակոցներ է արձակել. 33-ամյա տղամարդը վիրավորվել է

Մայիսի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու բենզալցակայանի մոտ Արևաշող գյուղի 34 և 33 տարեկան երկու բնակիչների և բենզալցակայանի սեփականատիրոջ միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բենզալցակայանի 51-ամյա սեփականատերը, խախտելով հասարակական կարգը, իր անվամբ գրանցված որսորդական հրացանից կրակոցներ է արձակել, սակայն ոստիկանները կանխել են հնարավոր զարգացումները:

Ոստիկանությունից հայտնում են, որ 33-ամյա արևաշողցին գլխի հատվածում ստացել է վնասվածք:

Անձնական խուզարկությամբ 51-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև օրինական պահվող գազային ատրճանակ: Որսորդական հրացանը և գազային ատրճանակը վերցվել են:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում