Արտաքին 4 տարի առաջ - 12:09 02-05-2022

Վրաստանում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ գտնվող Դմանիսի քաղաքի մոտ, հաղորդել է երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
«Թբիլիսիի ժամանակով 23:53-ին 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել»,- հայտնել են կենտրոնից:
Էպիկենտրոնը եղել է Դմանիսի քաղաքը, երկրաշարժի օջախը գտնվել է ինը կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև Թբիլիսիում։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Իր հերթին, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է հայ-վրացական սահմանին գրանցված երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել ժամը 23.35-ին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին