Ներքին 4 տարի առաջ - 09:04 02-05-2022

Անհնազանդության ակցիաները շարունակվում են

Ընդդիմության անհնազանդության ու բողոքի ակցիաները շարունակվում են։ Չնայած եղանակային վատ պայմաններին՝ քաղաքի տարբեր մասերից արդեն սկսվել են քայլերթեր։ Երթի մասնակիցները վակնարկում են «Նիկո՛լ, դավաճան», «Տեր ենք մեր հայրենիքին», «Միացե՛ք», «Առանց թուրքի Հայաստան, առանց Նիկոլ Հայաստան»։

Ավելի վաղ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ պատրաստվում են փակել բոլոր փողոցները և կաթվածահար անել երթևեկությունը։ «Դիմադրություն» շարժման կոչով՝ քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին, փակ է Պուշկին-Մաշտոց խաչմերուկը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունը իրազեկման և բողոքի ակցիաներով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը