Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:51 01-05-2022

Ծեծի են ենթարկվել Պետական եկամուտների կոմիտեի բաժնի պետի տեղակալը, գլխավոր հարկային տեսուչները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Նշված նյութերը նախապատրաստվում են ապրիլի 29-ին ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ Մաշտոցի պողոտայում գործող «Ածուխ» ռեստորանի մոտ ծեծի են ենթարկել իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնող պետական կառույցի աշխատակիցներին: Նույն օրը՝ ժամը 16:00 –ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Ածուխ» ռեստորանի մոտից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 28-ամյա Հարություն Կ.-ին, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Անդորր» հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար, 24-ամյա Հայկ Տ.-ին, ով աշխատում է «Ֆայտոն» ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր, 26-այա Արմեն Դ.-ին, ով աշխատում է «Ածուխ» ռեստորանում՝ որպես խոհարար, 30-ամյա Լևոն Դ.-ին, 27-ամյա Ստեփան Մ.-ին, ով «Ածուխ» ՍՊԸ-ի տնօրենն է և ոստիկանություն են հրավիրել 41-ամյա Վարդգես Ղ.-ին, 35-ամյա Աշոտ Մ.-ին, 30-ամյա Գրիգոր Խ.-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում, «Ածուխ» ռեստորանի դիմաց Ստեփան Մ.-ն և վերջինիս հայրը՝ Երևանի բնակիչ, 49-ամյա Արսեն Մ.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակիցների կողմից իրենց գործառութային պարտականությունները կատարելու հետ կապված վիճաբանել են վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել ՊԵԿ 3-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ, 29-ամյա Հայկ Մ.-ին, պատճառելով՝ մարմնական վնասվածք: Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հայկ Մ.-ին և Աշոտ Մ.-ին . հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդգես Ղ.-ն աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի պետի տեղակալ, Աշոտ Մ.-ն աշխատում է ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ: Գրիգոր Խ.-ն աշխատում է ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում