Արտաքին 4 տարի առաջ - 11:44 01-05-2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը ժամանել է Կիև

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Կիև: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում։ Նա ԱՄՆ-ին առաջատար է անվանել ռուսական ագրեսիայի հետ կապված Կիևին ցուցաբերվող աջակցության առումով և շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում օգնության համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել էր կարճ ժամկետներում հաստատել օրենքը, որը թույլ է տալիս 33 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, ինչպես նաև ցուցաբերել տնտեսական և հումանիտար աջակցություն:
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է Փելոսին հասել Կիև։ Պատերազմի սկզբից այնտեղ են եղել բազմաթիվ արևմտյան առաջնորդներ. մեկ շաբաթ առաջ այնտեղ էին նաև ԱՄՆ պետքարտուղարը և պաշտպանության նախարարը: Հայտնի է, որ նրանք բոլորը Կիև հասնելու համար մի քանի տրանսպորտային միջոցից են օգտվել, իսկ վերջին փուլում՝ Ուկրաինայի արևմտյան հատվածից Կիև են հասել գնացքով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում