Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:09 30-04-2022

Երևանի քաղաքապետը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին ու Հայաստան ժամանած աշխարհահռչակ ջազային երաժիշտներին

Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը: Տոնին միացած Երևանը ևս քաղաքի բնակիչներին ու հյուրերին ջազառատ օր է նվիրել:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանում կազմակերպված ջազային ֆլեշմոբին բազմաթիվ ուղևորների հետ միասին հետևել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Ելույթներով հանդես են եկել ջազային հայտնի երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանն ու Ֆրանսիայից ժամանած Անդրե Մանուկյանը:

Ջազի հայ վարպետներն ու Հայաստան ժամանած աշխարհահռչակ ջազային երաժիշտները հյուրընկալվել են նաև քաղաքապետարանում: Շնորհավորելով Ջազի միջազգային օրվա առթիվ՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքի մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի ու միջազգային այս օրը յուրօրինակ տոնի վերածելու համար:

Հանրապետության հրապարակի շատրվանների երգացանկը ևս օրվա խորհրդին համահունչ էր: Համաշխարհային ջազը հայկական երանգով վայելելու հնարավորություն էր տրված նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում: Բացօթյա համերգը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Ջազի հայկական ասոցիացիա»-ն:

Ամենից շատ դիտված

23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»
21:28 «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ