Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:56 30-04-2022

Սա մեր վերջին խրամատն է․ եթե սա էլ բաց թողեցինք, ապա չենք կարողանա պահել անկախությունը. Արման Սահակյան

5165 շարժման անդամ Արման Սահակյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ երբ երթեր են իրականացնում, ժողովուրդը մեծ մասամբ հասկանում է այդ ամենի իմաստը. «Իհարկե, լինում են նաև մարդիկ, ովքեր ասում են, թե ինչու ենք Արցախի դրոշը բերել այստեղ, որ ավելի լավ է՝ գնանք Արցախ։ Մենք միայն դրոշ չենք պտտացնում, այլև Արցախում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել։ Ես ինքս, լինելով Նորապատից ՝ Արմավիրի մարզից, չեմ տարբերում Արցախի գյուղերը, առհասարակ Արցախը իմ ծննդավայրից․ ուզում եմ ասել, որ ժողովրդի մեջի անվստահությունը շատ բարդ է հաղթահարել, բայց մենք երկու շաբաթվա պայքարով հասկացել ենք, որ պայքար իրականացնել հնարավոր է, քանի որ շատ մարդիկ են մեզ միանում։ Սա չի կարելի անձնավորել, որովհետև ոչ թե մի ուժին սատարելու համար է, կամ ինչ-որ մեկին իշխանության բերելու համար, այլ թույլ չենք տալու, որ Արցախը կորցնենք, որի համար տվել ենք հազարավոր կյանքեր։ Եռաբլուրում հանգչող տղաների էստաֆետան պետք է շարունակենք, իրենց թողած գործը իսկապես պետք է շարունակել։ Չպետք է թույլ տալ, որ Արցախը ոչ մի դեպքում լինի Ադրբեջանի կազմում, և կատարվի այն ոճրագործ պլանը, որն ունի ՀՀ կառավարություոնը։ Այս ամենը շատ մարդիկ ուզում են վերածել քաղաքական պրոցեսների, բայց եթե այս պրոցեսի ընթացքում շատ կարճ ժամանակում հայտնվեն թուրքեր, ապա դա՞ էլ է քաղաքականություն, և դրան պետք չի՞ ընդդիմանալ։ Բազմաթիվ մարդիկ սփյուռքից գալիս, միանում են մեր պայքարին։ Սա մեր վերջին խրամատն է․ եթե սա էլ բաց թողեցինք, ապա մենք չենք կարողանա պահել մեր անկախ Հայաստանը»։

Հիշեցնենք, որ 5165 շարժման անդամները այսօր՝ ժամը 11:00-ին, Եռաբլուրից համախմբման երթով շարժվեցին դեպի Էջմածնի Մայր տաճար՝ ուխտագնացության՝ հանուն հայկական Արցախի և անկախ պետականության: Երթի նպատակն էր, ինչպես շարժման անդամներն էին ասում, մասնակցությամբ ամրապնդել բոլորի վճռականությունը, համախմբված պաշտպանել մեր հայրենիքը և մեր պետականությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը շարժման անդամներին դիմավորեց տաճարի մոտ՝ օրհնելով արցախյան 46 մետրանոց դրոշը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին