Ներքին 4 տարի առաջ - 17:51 30-04-2022

Քաղաքացիները երկրի կառավարման ղեկը վստահում են Թաթոյանին

«Ստացվեց այնպես, որ ժողովրդի մի մասը, բացառելով հներին, ընտրեց ներկաներին, և հակառակը, բացառելով ներկաներին, գնաց հների հետևից, և այդպես էլ միավորում տեղի չունեցավ, և կատարվեց ամենաանցանկալին․ ցավոք սրտի, չգոյացավ երրորդ ուժ, որին փնտրում էր ժողովուրդը։ Ես հույս ունեմ, որ Դուք Ձեր ժողովրդի մոտ ունեցած հարգանքով ու սիրով կկարողանաք ձևավորել այն երրորդ ուժը, որի հետևից ժողովուրդը կկարողանա գնալ։ Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք․ մենք կգանք Ձեր հետևից։ Ես կարծում եմ, որ սկզբնական շրջանում ճիշտ կլինի՝ բոլոր ուժերից մասնակցություն ունենան, երկիրը ոտքի կանգնեցնեն, ձևավորեն ժամանակավոր, կոլեգիալ իշխանություն, որին պետք է ղեկավարեք Դուք։ Մենք տեսանք Ձեր աշխատանքը, ով հարգանք ու սեր է վայելում մեր ժողովրդի բոլոր շրջանակների կողմից»։

Այս մասին այսօր հրավիրված հանդիպման ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը, որին ի պատասխան՝ Թաթոյանն ասաց․ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին նման վերաբերմունքի համար, դա շատ պարտավորեցնող է։ Դա ինձ ստիպում է, որ ես էլ ավելի զգոն լինեմ իմ ամեն մի խոսքի և քայլի համար։ Շատ ճիշտ եք ասում, պատերազմից հետո խնդիրներն էլ ավելի խորացան, դա հստակ է։ Այն, որ պատերազմից հետո ընտրություններով իշխանության եկած անձինք փորձեցին կոծկել այդ խնդիրները, դա էլ է հստակ, քանի որ պատերազմի ժամանակ եղած խախտումները իրենց մեղքերն են վեր հանում։ Մյուս կողմից՝ մեծագույն փաստ է, որ նախկինում էլ խնդիրներ եղել են։ Մարդիկ դուրս եկան 2018-ին, որ միահամուռ ուժերով լուծեն այդ խնդիրները, երկրի առաջընթացն ապահովեն, բայց ստացվեց այնպես, որ պաշտոններ ստացած անձինք սկսեցին իրենք կոծկել այդ խնդիրները, երբ իրենց հետևից ունեցան խնդիրներ։ Իմ ամենախիստ զեկույցները հենց 2017-2016 թթ․-ին են վերաբերում, ամենատարբեր ոլորտներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում