Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:18 30-04-2022

Հաստատուն ենք մեր պայքարի մեջ, որովհետև որևէ շահ չունենք. Մրո


5165 շարժման անդամ, երգիչ Արսեն Գրիգորյանն(Մրո) Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն իր աղոթքը հղեց ննջեցյալների և նրանց համար, ովքեր նահատակվեցին հանուն մեր հայրենիքի, ազգի ու հավատքի. «Մենք բոլորս ստացանք այն ուժը, օրհնությունը, որը մեզ ավելի կամրացնի ու մեր պայքարի մեջ մեզ ավելի հաստատուն կդարձնի։ Մենք հաստատուն ենք մեր պայքարի մեջ, որովհետև մեր պայքարի մեջ որևէ անձնական, քաղաքական կամ խմբային շահ չկա։ Մեր ամբողջ ժողովուրդն է այսօր գիտակցում, որ սա ազգային, պետական խնդիր է։ Մենք մեր պետությունն ու ազգային ինքնությունն ենք կորցնում, և դրա համար ամբողջ ժողովուրդը ոտքի է ելել։ Այս դրոշը մեր պայքարի խորհրդանիշն է. Արցախի դրոշը ինքը հենց նույն ՀՀ դրոշն է, մեզ համար տարբերություն չկա: Իհարկե, կան մարդիկ, ովքեր տարբերություն են դնում, բայց Արցախը Հայաստան է, և մենք այս խորհուրդով 1988 թվականին ոտքի ենք ելել և ազատագրել ենք Արցախը, և այսօր նույն ձևով Արցախը պետք է լինի մեր միասնության խորհրդանիշը, և այդպես էլ կա այսօր»։

Հիշեցնենք, որ 5165 շարժման անդամները այսօր՝ ժամը 11:00-ին, Եռաբլուրից համախմբման երթով շարժվեցին դեպի Էջմածնի Մայր տաճար՝ ուխտագնացության՝ հանուն հայկական Արցախի և անկախ պետականության: Երթի նպատակն էր, ինչպես շարժման անդամներն էին ասում, մասնակցությամբ ամրապնդել բոլորի վճռականությունը, համախմբված պաշտպանել մեր հայրենիքը և մեր պետականությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը շարժման անդամներին դիմավորեց տաճարի մոտ՝ օրհնելով արցախյան 46 մետրանոց դրոշը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին