Ներքին 4 տարի առաջ - 11:19 30-04-2022

Եթե գիշերն իմ դուռը թակողները ԱԱԾ–ի հետ առնչություն չունեն, ապա ԱԱԾ–ն թող դա հերքի․ Անժելա Թովմասյան

Երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան։

Անժելա Թովմասյանը կապ է հաստատել մի շարք փաստաբանների, իրավապաշտպանների հետ, սակայն դեռ պարզ չէ, թե ովքեր են ԱԱԾ–ի անվան տակ ներկայացող անձինք։ «Կեսգիշերին երևի երկու տղամարդ թակեցին իմ բնակարանի դուռը, ներկայացան ԱԱԾ աշխատակիցներ՝ հորդորելով բացել բնակարանի դուռը, սակայն մերժվելուց հետո հեռացան»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է Անժելա Թովմասյանը։

«Հրապարակավ դիմում եմ․ եթե ԱԱԾ–ն սրա հետ առնչություն չունի, թող հերքի, և իրավապահները պարզեն, թե ովքեր են, որ փորձում են մարդկանց վախեցնել։ Նման դեպքեր լինում են, որովհետև իմ լրատվամիջոցի խմբագրության վրա հարձակում գործած անձինք ոչ թե պատժվեցին իրենց արարքի համար, այլ գոռալով, որի սպանելու են Բակո Սահակյանին, խուլիգանական արարքներ կատարելով պաշտոններ ստացան այս իշխանության կողմից»,–ասաց Անժելա Թովմասյանը։

Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին էլ մի խումբ անձինք հարձակում էին գործեցին «Հայելի» ակումբի վրա, վնասվել խմբագրության գույքը, հետագայում պարզվեց, որ լրատվամիջոցի դեմ արշավածները իշխանության հովանու ներքո գործող «Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբից էին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը