Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:53 28-04-2022

Կառավարությունը 486 մլն դրամ հատկացրեց ճանապարհ, մայթեր և պատնեշներ կառուցելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում 2.1 կմ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման, 200 գծ.մ մայթերի կառուցման, մեկ կամուրջի (18,3 մ երկարությամբ) և 25 գծ.մ հենապատի հիմնանորոգման համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացրեց 486,556.7 հազ. դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 475,377.6 հզ. դրամ, տեխնիկական և հեղինակային հսկողության համար՝ 11,179.1 հզ. դրամ։

Որոշման հիմնվորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման նպատակն է 2022 թվականին հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 2 ճանապարհահատվածի և թվով 2 տրանսպորտային օբյեկտի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսել ֆինանսական միջոցներ։

«Նախագծով առաջարկվում է 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար 410,346.9 հզ. դրամը և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման համար 76,209.8 հզ. դրամը ՀՀ Կառավարության ներքո հաստատված միջոցներից հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և«Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով»,-ասվում է հիմնավորման մեջ:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները