Ներքին 4 տարի առաջ - 14:12 27-04-2022

Հստակեցվում է տարեկան հաշվետվություններ ներկայացնող ԲԲԸ-ների շրջանակը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկեց ՀՀ 1998թ. թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «Բաց բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով պարտավոր է ամեն տարի, ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը եւ հաշվապահական հաշվեկշիռը»:

Նախագծի ընդունմամբ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը պարտադիր կլինի ոչ թե բոլոր բաց բաժնետիրական ընկերությունների համար, այլ այն ԲԲԸ-ների, որոնք հանդիսանում են ՀՀ տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձ, հաշվետու թողարկող կամ կբավարարեն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշներին՝ գործունեությունից հասույթի, ակտիվների հաշվեկշռային արժեքի, աշխատողների թվաքանակի գծով:

Խնդիրն այն է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունների պարտադիր հրապարակման դրույթն ուժը կորցրած է ճանաչվել, մինչդեռ Քաղաքացիական օրենսգրքում շարունակում է գործել մի դրույթ, որի համաձայն՝ ԲԲԸ-ները պարտավոր են ամեն տարի, ի գիտություն բոլորի, հրապարակել տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռը:

Ըստ հեղինակի՝ ֆինանսական հաշվետվություններ հրապարակող ԲԲԸ-ների շրջանակը կհամապատասխանեցվի «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պահանջներին:

Հարակից զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվող փոփոխության պարագայում ԲԲԸ-ների համար առաջանում են նախատեսված պահանջի մեկնաբանության հետ կապված բարդություններ: Մասնավորապես, խմբագրումից ակնառու չէ, որ հրապարակման են ենթակա միայն այն ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունները, որոնք բավարարում են «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ գործադիրը գտնում է, որ անկախ ընկերության կազմակերպաիրավական տեսակից՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջները նպատակահարմար է նախատեսել հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությամբ, և այլ օրենքով կամ օրենսգրքով նույն պահանջը սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է:

Նշվել է նաև, որ նույնաբովանդակ իրավակարգավորում է առկա նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասում և 115-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Կառավարությունն առաջարկում է նախագծով ներկայացված փոփոխության փոխարեն ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը, 108-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 115-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունը:

Նախագծի վերնագրում «լրացում» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն» բառով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 33-ի պահանջը:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ ընդունել է Կառավարության առաջարկները եւ ներկայացրել է լրամշակված տարբերակ: Նա նաեւ նշեց, որ խնդիրը ներկայացրել են գործարար համայնքի ներկայացուցիչները:

Քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին օրենսդրական նախաձեռնությանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին