Ներքին 4 տարի առաջ - 22:59 26-04-2022

Արցախում պետությունից 52,5 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Արցախում պետությունից 52,5 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազությունից։

ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված և քննարկման համար ԱՀ ոստիկանություն ուղարկված նյութերի հիման վրա ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ՏԿՀԴՊ վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ կառավարության թիվ 756-Ա առ 15.07.2021թ. որոշմամբ հաստատված ծրագրի հիման վրա ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու համար 2021 թվականի հուլիսի 16-ին ԱՀ էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարության և ՀՀ-ում հաշվառված ընկերության տնօրեն Գ.Ն-ի միջև կնքվել էր պայմանագիր, որի համաձայն նախարարությունը ստանձնել էր Գ.Ն.-ին 52.500.000 ՀՀ դրամ գումար տրամադրելու պարտականություն, իսկ վերջինս պարտավորվել էր այն օգտագործել ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում ստեղծվող թռչնաբուծարանի համար «Լոման Բրաուն» ցեղի հարյուր քսան օրական 15.000 թև հավեր ձեռք բերելու և թռչնաբուծարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար, սակայն Գ.Ն.-ն խաբեության և ձևավորված վստահությունը չարաշահելու եղանակով ստացել ու հափշտակել է հիշյալ 52.500.000 դրամ գումարը՝ այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Նկարագրված դեպքի առթիվ 19.04.2022թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափով), իրականացվում է հետաքննություն:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում