Ներքին 4 տարի առաջ - 13:07 26-04-2022

Զինվորական նպաստի չափը կբարձրանա. նախագիծը կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորմամբ՝ անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր հնարավոր է միայն տևական հիվանդության դեպքում։

Նախագծի երեք առաջարկներին կողմ քվեարկեց հանձնաժողովի վեց անդամ։ Նախագիծն ընդունվեց։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ներկայացնելով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ասաց, որ զինվորական նպաստը, ըստ կարգավորումների, ավելի բարձր է լինելու, քան, օրինակ, պայմանագրային սերժանտի դեպքում։

«Մենք առաջարկում ենք, որ նվազագույն աշխատավարձի չափից ոչ պակաս՝ ըստ կոչումների և կարգավիճակի, յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող, մինչև 26 տարեկան զավակի համար՝ մահացած կերակրողի, 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով,երկու ծնողին կորցրած յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող, մինչև 26 տարեկան զավակի համար՝ մահացած կերակրողի դեպքում՝ ըստ կարգավորումների, բարձրանա զինվորական նպաստը»։

Հինգ կողմ, մեկ դեմ ձայների մեծամասնությամբ նախագիծը կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում