Ներքին 4 տարի առաջ - 16:06 25-04-2022

Ֆրանսիան գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության ձգտումը. դեսպան

Խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի և Ադրբեջանի ցանկությունը լավատեսություն է ներշնչում, սակայն երկրները ստիպված կլինեն այդ ճանապարհին հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ։

Այս մասին հայտարարել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Դիվանագետի խոսքով՝ մոտ ապագայում երկու հանրապետությունների հարաբերությունների կարգավորում չի սպասվում։ Բացի այդ, Գրոսի պնդմամբ, հարցերի լայն շրջանակի շուրջ կողմերի ունեցած տարաձայնությունները փոխադարձ անվստահություն են առաջացնում և վտանգում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Պաշտոնական Բաքուն ցանկանում է առաջընթաց տեսնել այնպիսի կոնկրետ հարցերի շուրջ, ինչպիսիք են հաղորդակցությունների վերականգնումը, սահմանների դելիմիտացիան (սահմանազատումը), ինչպես նաև՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների ճանաչումը»,- ասել է Գրոսը։

Նրա համոզմամբ, այդ խնդիրները կարող են դանդաղեցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, սակայն հույս է հայտնել՝ ապավինելու «բարի կամքի տեր մարդկանց» , որոնք կաջակցեն երկու երկրներում խաղաղ գործընթացին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում