Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 23:06 20-04-2022

Տատը՝ մեղադրյալի աթոռին…

Պատկառելի կենսափորձ ունեցող մտածողներից մեկը ( ենթադրում եմ՝ ճարահատ), ապագա սերունդներին հուշում- դեղատոմս է թողել: «Մարդուն վերափոխելու համար պետք է սկսել նրա տատիկից…»,- համոզված պնդում է հիվանդության բալասանը գտած «գյուտարարը»: Այլ կերպ, նա խորհուրդ է տալիս ամեն ինչից առավել կարևորել ապագայում վեր խոյանալիք ուզած շինության անկյունաքարը՝ հիմքերի հիմքը: Խիստ կարևոր մոտեցում, հանգամանք, որը մշտապես քամահրվել , անտեսվել ու անտեսվում է մեր ազգակիցների կողմից: Եթե սա էլ թարգմանենք ու ներկայացնենք ավելի պարզ լեզվով, ապա կստացվի, որ մենք չենք կարևորում պրոֆեսիոնալներին, մենք չենք կարևորում պետություններին պատշաճող ինստիտուցիոնալ մոտեցումը:

Իսկ ի՞նչն է պատճառը․ կհարցնեն շատերը: Պատճառահետևանքային կապը գտնելու համար փոքրիկ էքսկուրս է անհրաժեշտ: Ըստ իս՝ բժշկության մեջ ամենակարևորը արագ ու ճիշտ ախտորոշումն է: Իմ խորին համոզմամբ՝ առողջապահության հենց այս օղակը կարող է մեծապես որոշել մարդկանց հետագա ճակատագիրը: Ընթերցողներից շատերը հավանաբար լսած կլինեն բժիշկների կողմից քանիցս կրկնված՝ «եթե շուտ դիմեին», «եթե շուտ հայտնաբերվեր» արտահայտությունները: Այսինքն՝ հիվանդության սաղմնային փուլում, վաղ հայտնաբերման դեպքում բուժման շանսերն էլ են էապես մեծանում: Որպես կանոն, ամեն ինչ տխուր ու անցանկալի ավարտ է ունենում, երբ բանը բանից անցած է լինում, այնպես չէ՞… Բայց այս ամենն ի՞նչ կապ ունի մեզ հետ, մերօրյա զարգացումների հետ, կհարցնեք դուք:

Շատ ուղղակի, մեր հասարակությունն էլ է բուժման կարոտ: Եկեք լինենք անկեղծ ու խոստովանենք, որ չկա հայկական ընտանիք, որը հիվանդության բուժումը, գոնե նախնական (հիշեցի՞ք՝ «տաք պահի, կանցնի», «մալինայով, մեղրով «չայ», ասպիրին տվեք, կլավանա» և այլն) չիմանա: Եթե էլ ավելի անկեղծ լինենք, ապա կխոստովանենք, որ բժիշկ-մասնագետներին դիմելու փոխարեն՝ ինչ-որ պահի (դիրքի փոփոխությամբ պայմանավորված) ցավի մեղմացումը մենք՝ հիվանդներս, նույնացնում ենք բուժման հետ: Ու այդպես, երևի հինգ հազար տարի…

Հասկանում եք, նույնն էլ քաղաքական հարցերում է, հասկացող-չհասկացող իր պարտքն է համարում սեփական «ծանրակշիռ» կարծիքը հայտնել, «հիվանդության պատմությանը» անտեղյակ՝ բուժումներ (իմա՝ լուծումներ) առաջարկել, աշխարհաքաղաքական գործընթացները վերլուծելիս էլ՝ դրանք հարմարեցնել սեփական «զանգակատան» դիտանկյանը: Դրա համար էլ ամեն ինչ գլխիվայր շրջվել է, քիսաչին՝ վերլուծաբան, ագրոնոմը՝ քաղաքագետ, իրավաբանն էլ՝ բժիշկ են դարձել: Դրա համար էլ խաշ ուտելիս քաղաքականությունից, իսկ քաղաքական լուրջ դիսկուրսների ժամանակ էլ՝ զինգերից ենք խոսում… Թերևս դա է պատճառը, որ մշակույթի նախարարն, օրինակ, հրաշալի պատկերացնում է ոչ թե իր, այլ էկոնոմիկայի նախարարի գործունեությունը, իսկ շրջակա միջավայրի նախարարն էլ հրաշալի գիտի, թե ոլորտի զարգացման համար ինչ պիտի անի պաշտպանության նախարարը․․․ Ի՞նչ եք կարծում, եթե փայծաղի տեղում սրտի՝ ձախ փորոքը, լյարդի տեղում էլ ստոծանին է հայտնվել, այդ դեպքում ի՞նչ կարելի է ակնկալել ուղեղի տեղում հայտնված հետույքից…

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին