Միտք 4 տարի առաջ - 21:59 20-04-2022

Վարչապետը չի արտահայտում ժողովրդի կարծիքը. հայտարարությունը հակահայկական է

Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի երեկ ստորագրած հայտարարությունը ՀՀ անկախության դեմ հանցավոր մտադրության արտահայտություն է։ Ակնհայտ է, որ այն գրվել է Կրեմլում, այդ թվում՝ 24-րդ կետի 2-րդ պարբերությունը, որտեղ «Կողմերը հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։ Սա ակնհայտ նահանջ է, քանի որ նախընթաց շրջանում ՀՀ իշխանությունները շեշտում էին, որ Արցախի հարցը կարող է կարգավորվել բացառապես ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, իսկ նշված հայտարարությամբ ընդամենը հաստատում են այդ ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը։

Ուշագրավ է նաև հայտարարության 30-րդ կետը. «Կողմերը նշեցին «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջող մեկնարկը, որը կոչված է տրամադրել լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների միջև երկխոսության առաջմղման և բազմապլանային համագործակցության համար»: Հիշենք, որ «3+3» ձևաչափը առաջարկվել է Թուրքիայի և ՌԴ-ի կողմից Հարավային Կովկասում ռուս-թուրքական ազդեցությունն ամրացնելու նպատակով։

Այսպիսով՝ ակնհայտ է, որ այս հայտարարությունը նահանջ է ՀՀ անկախության դիրքերից և սպասարկում է ռուս-թուրքական հետաքրքրությունները։ Կա նաև մեծ ռիսկ, որ այս հայտարարությունից հետո ՀՀ-ին կարող են դիտել որպես Ռուսաստանի քաղաքական դաշնակից, միջազգային պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի նկատմամբ, ինչպես կիրառում են Բելառուսի դեմ։ Ուստի խորհրդարանի ընդդիմադիր ուժերը, որոնք ամիսներ առաջ օրակարգ էին բերել ՀՀ ինքնինշխանության դեմ հրապարակավ արտահայտվելը քրեականացնող օրինագիծ, ինչպես նաև՝ նախկին քաղաքական առաջնորդները պարտավոր են հրապարակավ քննադատել այս հայտարարության հակահայկական էությունը։ Եթե Ազատության հրապարակում ցույցերը շարունակվեն նույն պահանջով, կնշանակի՝ ՀՀ վարչապետը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, լեգիտիմության դեֆիցիտ ունի, ուստի այս հայատարարությունը ևս լեգիտիմության դեֆիցիտ ունի։ Այս հիմքով հնարավոր կլինի վերանայել այս հակահայկական հայտարարությունը կամ հետ կանչել ՀՀ վարչապետի ստորագրությունը։

Այս հայտարարության հակահայկականությունը ընդգծելով՝ թերևս հնարավոր կլինի խուսափել միջազգային պատժամիջոցներից, որոնցից կարող է տուժել ժողովուրդը։ Իսկ հիմնարար քայլը կլինի այն, որ ՀՀ իշխանությունները անցնեն ժողովրդի կողմն ու խոստովանեն, որ Մոսկվայում իրենց շանտաժի են ենթարկել ու ստիպել ստորագրել վերը նշված հակահայկական հայտարարությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը