Մամուլ 4 տարի առաջ - 08:28 20-04-2022

Նիկոլ Փաշինյանը ձիով քայլ է ծրագրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը հերթական մեծ խառնակչությունն է պատրաստում։ Մոսկվա մեկնելու նախօրեին նա ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին եւ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Արցախում հիմնավոր կասկածներ կան, որ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է ինչ-որ փաստաթղթեր, որոնք խաղաղության պայմանագրի նախերգանքն են լինելու, որով Արցախը նվիրելու է Ադրբեջանին։ Արայիկ Հարությունյանն ու Բալասանյանը Փաշինյանին հորդորել են չզիջել Արցախի կարգավիճակի հարցում։


Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ի զարմանս արցախցիների, Փաշինյանը չքմեղացել է՝ ո՞վ է ասում, թե ինքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, իրեն սխալ են հասկացել, ինքն ամենեւին նման հայտարարություն չի արել, եւ վստահեցրել է, որ ինքն առաջինն է պայքարելու, որ Արցախը մնա հայկական։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը հերթական «կռուտիտ-մուտիտի» սցենարն է գծել, որով մի քանի խնդիր է լուծելու։ Հայտարարելու է, թե իրեն սխալ են հասկացել՝ ինքն Արցախ չի հանձնելու, պայքարելու է հանուն Արցախի կարգավիճակի։ Սրանով չեզոքացնելու է ընդդիմության՝ թափ հավաքող պայքարը եւ ժամանակ է շահելու։ Գուցե կարողանա ուղիղ կապով Ալիեւին համոզել, որ նորից ժամանակ տա, որպեսզի ներքաղաքական հանդարտությունը վերահաստատի եւ հանգիստ պայմաններում, անսպասելիորեն ստորագրի նրա պահանջած նոր կապիտուլյացիոն ակտը՝ խաղաղության պայմանագիրը։

Եթե չհաջողվի, եւ նոր պատերազմ սկսվի, դա կգցի ընդդիմության եւ Արցախը չհանձնելու կողմնակիցների գրպանը, թե դուք չթողեցիք՝ եթե կարգավիճակի նշաձողն իջեցնեի, բանը չէր հասնի նոր պատերազմի։ Երկու դեպքում էլ ինքը շահած դուրս կգա՝ ե՛ւ կստորագրի խաղաղության պայմանագիրը, ե՛ւ կոչնչացնի ընդդիմությանը։
Ամբողջական հոդվածը ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար