Միտք 4 տարի առաջ - 22:16 19-04-2022

Իշխանափոխություն կլինի՞, թե՞ չէ

Ժողովրդավարական երկրում իշխանափոխության համար կազմակերպվում են ընտրություններ։ Քաղաքական հավակնություն ունեցողները ընտրողներին են ներկայացնում իրենց, իրենց ծրագրերը, գաղափարները։ Եվ եթե ընտրվում է ոչ այն քաղաքական թիմը, որը նախորդ տարիներին քաղաքականություն է որոշել, ապա ասում են, որ տեղի ունեցավ իշխանափոխություն։

Իշխանությանը սկզբունքորեն դեմ է անարխիստը, քանի որ նրա կարծիքով՝ մարդիկ իշխանության կարիք չունեն։ Իսկ քաղաքական գործիչը ձգտում է իշխանության, որ քաղաքականություն որոշի։ Երբ սպառվում է նրա քաղաքական երևակայությունը, ապա իշխանությունը դառնում է ինքնանպատակ։ Այսինքն՝ ոչ ոք չի զիջում իշխանությունը հենց այնպես։ Այն փոխվում է ընտրություններով, կամ այն զավթում են արտաքին աջակցությամբ և անվանում հեղափոխություն։

Վերջին օրերին Ազատության հրապարակում ցույցեր են կազմակերպվում։ Ցուցարարը բարձրացնում է իշխանափոխության խնդիր, «Նիկոլ հեռացի՛ր» գրությամբ պաստառ է պարզում։ Արդյո՞ք այս ցույցերը հեղափոխության նախերգանք են։ Հարցն օբյեկտիվ է երկու պատճառով։ Առաջինը՝ ցուցարարը արտահերթ ընտրություններ չի պահանջում։ Երկրորդը՝ խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում ցույցերի մի մասն ավարտվում է հեղափոխությամբ, որին աջակցում են Արևմուտքը կամ ՌԴ-ն։ Օրինակ՝ Վրաստանում, Ուկրաինայում հեղափոխություն իրականացրած թիմերը նոր քաղաքականություն են վարում, որը նախորդից էապես տարբերվում է քաղաքակրթական ընտրությամբ։ Այստեղից ենթադրելի է, որ եթե Ազատության հրապարակի ցուցարարը քաղաքակրթական ընտրության հարց բարձրացնի, ապա, հնարավոր է, տեղի կունենա իշխանափոխություն՝ Արևմուտքի աջակցությամբ։ Դիտարկենք մեկ այլ հայտնի օրինակ. անցյալ դարում Ֆիդել Կաստրոն ձգտում էր իշխանության Արևմուտքի աջակցությամբ։ Երբ ԱՄՆ-ն մերժեց Ֆիդելին, ապա նա դիմեց Մոսկվային և Կուբայում իշխանությունը զավթեց Կրեմլի աջակցությամբ։

ՀՀ-ում ռուսական սցենարով իշխանափոխության համար կա երկու անհրաժեշտ պայման։ Առաջինը՝ երբ ցուցարարը կարևոր է համարում, որ ՀՀ-ն լինի ռուսական ազդեցության գոտում։ Երկրորդը՝ երբ ՀՀ գործող իշխանությունը հրաժարվում է իրականացնել ռուսական «պլանները»։ Կոնկրետ՝ եթե այսօր-վաղը Մոսկվայում ՀՀ վարչապետը ստորագրի ՌԴ իշխանության առաջարկած պայմանագրերի փաթեթը, ապա այս իշխանափոխության թեման կփակվի մինչև հերթական «պլանները»։ Իսկ ցուցարարը կունենա ողջամիտ երկընտրանք. շարունակել պայքարը քաղաքակրթական ընտրության դրոշո՞վ, թե՞ գնալ տուն՝ թեյ խմելու։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում