87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 4 տարի առաջ - 20:55 19-04-2022

Հո դուք է՛շ չեք, կարդո՞ւմ եք՝ Ալիևն ինչեր է առնում. Բագրատյանը՝ իշխանությանը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը գտնվում է այժմ «Ազատության» հրապարակում, Oragir.news-ի հարցին, թե արդյոք վերջին երեք օրվա ընդդիմության պայքարը բավարար է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար, պատասխանեց, որ որպես քաղաքացի է եկել, իրեն նույնիսկ չի էլ հետաքրքրում, թե ով է անում դա. «Միայն վերջին հայտարարությունն է հետաքրքրում, երբ հստակ ասվեց, որ Ղարաբաղը տալու է, բնականաբար եկա այստեղ»։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի ամեն ՌԴ այցը մի նոր փաստաթղթի սկիզբ է, այս անգամ ինչ սպասենք, պատասխանեց.

«Փաշինյանն այնպիսի մարդ է, որ չի կարող հաղթել, մեջը շատ էնեգիա կա, ուրեմն պարտվում է։ Հիմա շատ հիասթափված ու «մանթրաշ» է Փաշինյանը, որովհետև կարծում է, որ եթե Արցախն էլ տա, թշնամին մեկ է՝ Սյունիքն ուզում է։ Նոր զիջումներ, իհարկե, լինելու են։ Ասում են միջանցք, բայց Սյունիքը տալու է։ Ես չգիտեմ, հիմա մենք բանակ ունենք, թե՝ չէ։ Փաշինյանն ասում է՝ չունենք, բայց հիմա մենք պետք է ունենանք այնպիսի ղեկավար, ով կտրուկ բարձրացնում է իր մարտունակությունը։ Հո դուք է՛շ չեք, կարդո՞ւմ եք՝ Ալիևն ինչ զենքեր է առնում։ Ես ի՞նչ անեմ, որ մեր հասարակության մի մասը դմբո է»։


Մանրամասն՝ տեսանյութում։