Մամուլ 4 տարի առաջ - 08:12 16-04-2022

Վերջին իրադարձություններն արցախցիներին դրդել են ինքնապաշտպանական միջոցառումների․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Վերջին իրադարձություններն արցախցիներին դրդել են ինքնապաշտպանական միջոցառումների։ Մի քանի շաբաթ է՝ արցախցի տղամարդիկ ջոկատներ են կազմում եւ հերթափոխով հսկում սահմանները։ Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց այս տեղեկությունը․


«Այո, ստեղծվել են, եւ գիտե՞ք ինչու, ինչո՞ւ 30 տարի նման բան չկար, 16-ին ինչո՞ւ չկար, որովհետեւ այն ժամանակ յուրաքանչյուր արցախցի գիտեր, որ կա ՀՀ իշխանություն, որն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Իսկ հիմա արցախցին հասկանում է, որ ինքն է իր անվտանգության երաշխավորը՝ իհարկե, մեր բարեկամ ռուս խաղաղապահների հետ․․․ Մենք բոլորից շատ ենք խաղաղություն ուզում, բայց գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը պատերազմ ու ոչնչացում են բերել միայն, մենք պատրաստ ենք դեմ դուրս գալ իրենց օրակարգին՝ պաշտպանվել, ինքնապաշտպանվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է