Ներքին 4 տարի առաջ - 00:48 16-04-2022

Բացօթյա ապօրինի առևտուրը Երևանում վերացնելու համար քաղաքապետարանն ամեն օր ուժեղացված ստուգայցեր է անում

Ձկնեղեն, մսամթերք, միրգ-բանջարեղեն. վաճառքը հենց մայթին է՝ առանց սանիտարական պայմանների: Մալաթիայում նման մշտական հասցեները մի քանիսն են:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Բացօթյա ապօրինի առևտուրը Երևանում վերացնելու համար քաղաքապետարանն ամեն օր ուժեղացված ստուգայցեր է անում՝ հիմա արդեն ոստիկանության աշխատակիցների հետ:

«Որոշ ժամանակով դադարեցնում են առևտուրը, հետո նորից կրկնվում է: Տեսանելի արդյունք կարծում եմ կունենանք, երբ օրենսդրական փոփոխություններ լինեն»,-նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Ով ու որտեղ ցանկանա սննդամթերք վաճառել՝ չի կարող: Առևտրի և ծառայությունների մասին օրենքն ասում է՝ բացօթյա առևտրով կարելի է զբաղվել միայն հատուկ թույլտվությամբ ու կոնկրետ ապրանքների դեպքում՝ ծաղիկ, ըմպելիք, պաղպաղակ:

Նախազգուշացումներից հետո ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիները բազմիցս տուգանվել են, ինչը, սակայն, նրանց դաս չի լինում: Գալիս են անգամ մեքենաներով, և այստեղ գործի են անցնում տարհանող ավտոմեքենաները: Դրանից հետո էլ տարածքն է ամբողջությամբ մաքրվում:

Օրինախախտումն արձանագրելու համար օգնության են հասնում պարեկները. տեղում անձը նույնականացվում է, տվյալները՝ ճշտվում ու փոխանցվում:

2021թ. առևտրի ոլորտում կազմվել է շուրջ 2200 արձանագրություն, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 500:

«Առաջին անգամ օրինախախտողները տուգանվում են 70-90 հազար դրամով, 2-րդ անգամ՝ 200 հազար դրամով, սակայն խնդիրը տուգանքը չէ, այլ, այն որ դա հաճախ հնարավոր չի լինում գանձել, որովհետև այդ մարդիկ անվճարունակ են»,-նշում է Հովիկ Սաֆարյանը:

Թե «ինչպե˚ս հացի գումար վաստակեն» հարցին՝ քաղաքապետրանը պատասխանում է՝ առևտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում: 1քմ-ի համար գինը մեկնարկում է 300-500 դրամից: Քաջազնունի փողոցում ձևավորված նորաբաց շուկայում տեղերի մեծ մասն ազատ է, այստեղ տեղից ու եկամուտից չեն բողոքում:

Փողոցային առևտրի համար հիմնականում ընտրվում են մեծ ու փոքր խանութների հարևանությամբ տարածքները, քանի որ այս վայրերում անցուդարձը շատ է, հետևաբար նաև հաճախորդներն են շատ: Սակայն հարկային պարտավորություններից նրանք իրենց հեռու են պահում:

Համայնքն այժմ առևտրականների հետ քննարկում է նաև նոր շուկաներ բացլու խնդիրը, պայմանով, որ մայթերին այլևս փողոցային առևտուր չլինի:

Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը քաղաքապետարանը կշարունակի այնքան ժամանակ, մինչև խնդիրը վերջնականապես լուծվի: Միաժամանակ հասկանալի է, որ բացօթյա ապօրինի առևտրի վերացումը կախված է նաև քաղաքացիներից. պետք չէ գնել փողոցում վաճառվող ու առողջության տեսակետից վտանգավոր մթերքը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար