Ներքին 4 տարի առաջ - 10:33 15-04-2022

Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից. Ավետիք Չալաբյան

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՈՒՆ ՀԱՐԱՏԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Երեկ Արցախի Ազգային ժողովը աննախադեպ հայտարարություն ընդունեց, որով վերհաստատեց ազատ ապրելու Արցախի ժողովրդի կամքը, պահանջեց Հայաստանի գործող իշխանություններին՝ հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու աղետալի ուղեգծից, և կոչ արեց ողջ աշխարհի հայությանը՝ զորավիգ կանգնել հայրենիքի ազատության համար պայքարող Հայաստանի և Արցախի բնակչության կողքին։ Ստորև բերում եմ հայտարարության տեքստն ամբողջությամբ՝
«Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձեւավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ 3 հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ եւ հայության բոլոր հատվածների միջեւ նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։
Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը։ Արցախի պետականությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, եւ դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել։ Հայաստան-Ադրբեջան չակերտավոր խաղաղության օրակարգով Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաեւ դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլեւ արցախահայության իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։
Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից եւ առաջնորդվեն բացառապես այդ արժեքներով։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։
Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար եւ վճռականորեն կանգնել Հայաստանի եւ Արցախի, մեր եղբայրների ու քույրերի կողքին։
ՀՀ ԱԺ մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։
ՌԴ ղեկավարությանը՝ մեզ համար խիստ կարեւոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որեւէ մեկին՝ շահարկել ծագող խնդիրները, որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք։
ԵԱԿՀ Մինսկի համանախագահ երկրներին՝ անկախ առկա այլ տարաձայնություններից, ջանքեր գործադրել, պահպանելու ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ»
Անսալով այս կոչին, ես՝ Ավետիք Չալաբյանս, զորակցում եմ Արցախի ազատության և Հայաստանի հարատև անվտանգության համար նոր թափ ստացող պայքարին, միանում եմ նրան՝ որպես մեր միասնական հայրենիքի զինվոր, և կշարունակեմ այն՝ մինչև մեր հայրենիքը հասնի խաղաղ և անվտանգ հանգրվան։ Յուրաքանչյուրիդ կոչ եմ անում՝ հաղթահարել երկմտանքն ու անորոշությունը, զորակցել Արցախի մեր քույրերին և եղբայրներին, և հետևողական պայքարով և աշխատանքով նվաճել մեր միասնական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում