Միտք 4 տարի առաջ - 10:23 15-04-2022

Խաղաղությա՞ն, թե՞ ցեղասպանության փաստաթուղթ

Սրանք փողոցից իշխանության գալով՝ փողոցային բիրտ ու ստոր կանոններով լուծեցին Արցախի հիմնահարցը, որ հարիր է իրենց ասֆալտային մտածողությանը: Պատերազմ բերեցին մեր ու մեր երկրի գլխին՝ տանելով պարտության ու Արցախի 75 տոկոս կորստի: Սա ՀՀ վարչապետի խոստովանական ցուցմունքն է Ազգային ժողովի ամբիոնից: Իսկ հիմա, ամիսներ շարունակ մռլտալուց ու ֆռռացնելուց հետո, ուղիղ ասում է, որ մնացած և՛ 25 տոկոսը, որտեղ արցախահայությունն է ապրում ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և՛ 75 տոկոսը, որ պատերազմի հետևանքով է հայաթափվել, պատրաստվում է տեսնել Ադրբեջանի կազմում՝ ստորագրելով այդ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթուղթ՝ Արցախով հանդերձ:

Սա լինելու է արցախահայության ցեղասպանությանն ուղղված փաստաթուղթ, որի տակ դրվելու են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ստորագրությունները: Ռուս խաղաղապահի ներկայությունն այլևս պատճառաբանված չի լինելու Արցախում: Հայաստանը որևէ իրավունք չի ունենա պնդելու, որ ռուսները մնան Արցախում, քանի որ դա Ադրբեջանի ճանաչված տարածքն է համարվելու, իսկ Բաքվի բռնապետը չի ուզենա ռուսներին տեսնել Արցախում: Յուրաքանչյուրս էլ գիտի, թե անմիջապես ինչ է տեղի ունենալու Արցախում և արցախահայության հետ, և դա առաջին հերթին գիտեն փաստաթուղթ ստորագրողները:

Իսկ Ալիևի համար Արցախի հարցը փակված է, իր շրջապատի առաջ ելույթ ունենալով՝ նշեց, որ Բրյուսելում հենց այդ հավաստիացումներն է ևս մեկ անգամ լսել Փաշինյանից որպես հստակ երաշխիք, և հենց դրանով էր պայմանավորված բրյուսելյան իր հանդիպումը: Եվ հիմա՝ Արցախի հարցը բարեհաջող լուծելուց հետո, ըստ նույն Ալիևի, անցնում են Զանգեզուրի հարցի լուծմանը նույն բարեհաջողությամբ: Իսկ Զանգեզուրից հետո շարունակելու են Հայաստանի հաջորդ տարածքների խնդիրը թուրքական բարեհաջողությամբ լուծելուն: Այդ մարդը չի թաքցնում, ասում է և գործում՝ համարելով իր արդար իրավունքը:

Սրանց իշխանության գինը պատերազմն ու պարտությունն էր, վճարեցին: Վերընտրվելու գինը արցախահայության սպասվող ցեղասպանությունն է, վճարում են: Այլևս իշխանության մնալու գինը լինելու է նոր Հայոց ցեղասպանությունը, և չեն վարանելու վճարել: Սրանք այս ամենն իրացնում են՝ մատնանշելով, որ ժողովուրդն է իրենց տվել այդ մանդատը:



Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին