Ավելին 4 տարի առաջ - 22:32 14-04-2022

Հայտնի է «Տարվա մեքենա» մրցույթի հաղթողը

ԱՄՆ-ում հայտարարվել է «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» մրցույթի հաղթողը։ Հաղթող է դարձել նոր էլեկտրական Hyundai Ioniq 5 հեթչբեքը։
Քվեարկության արդյունքների համաձայն՝ մեքենան շրջանցել է ևս երկու էլեկտրական մեքենաների՝ Ford Mustang Mach-E քրոսովերին և Kia EV6 հեչբեքին։
Ioniq 5-ը հաղթել է նաև «Տարվա լավագույն էլեկտրական մեքենա» և «Լավագույն դիզայն» անվանակարգերում: Ինչ վերաբերում է մյուս հաղթողներին, ապա Audi e-tron GT-ն հաղթել է տարվա սպորտային ավտոմեքենա անվանակարգում։
Mercedes-Benz EQS-ը հաղթել է «Տարվա ամենագնաց ավտոմեքենա» անվանակարգում, իսկ Toyota Yaris Cross հիբրիդային քրոսովերը զբաղեցրել է առաջին տեղը «Տարվա քաղաքային ավտոմեքենա» անվանակարգում:
Էլեկտրական մեքենաները երկրորդ անգամ անընդմեջ արժանանում են «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» մրցանակին: 2021 թվականին առաջին տեղն էր զբաղեցրել Volkswagen ID.4 քրոսովերը։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ