Միտք 4 տարի առաջ - 22:37 12-04-2022

Անախրոնիզմի, համարժեքության ահագնացող պահանջի և գիգանտամանիայի մասին...

Դիտորդների վկայությամբ՝ հայաստանյան օդում սկսել է թևածել լիովին անկեղծանալու, ուզած տիպի պայմանականությունից ու ազգային տարատեսակ տաբուներից կարելվույնս արագ ձերբազատվելու ցանկությունը: Վերլուծաբաններն առկա վիճակը պայմանավորում են քաղաքական, քաղաքագիտական, մշակութաբանական առումներով Հայաստանում նկատվող, գնալով ակնառու դարձող անախրոնիզմով ու անադեկվատությամբ՝ էքստրեմալ իրավիճակներում սնկի պես հայտնվող «մեսիաների» կողմից հանրությանը ներկայացվող փրկության «բազմավեկտոր» ծրագրերը դիտարկելով դրա առհավատչյան:
Իդեա ֆիքսից՝ պապենական վաղեմի երազանք Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանից մինչև Փրկչի՝ մեծ, ավելի մեծ, ամենամեծ (քիչ էր մնում գովազդային վահանակի հանգույն ասեի՝ մեգամոլը Հայաստանում) կոթողի առաջիկա հառնումը Սևանա թերակղզում: Միայն թե անկեղծ. նկատե՞լ եք, որ Հայաստանն ասես դուրս լինի համաշխարհային բնականոն ընթացքից, ժամանակից ու տարածությունից, դուրս լինի գլոբուսից...

Մետամորֆոզ մեր ժամանակներում, երբ աշխարհն արշինանոց քայլերով առաջ է ընթանում, երբ ներկա պահին վիճարկվում է այս կամ այն աշխարհակարգի գերակայության խնդիրը, անուրջներում հայտնված Հայաստանին «Մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան...»: Ավելին, լրատվամիջոցների վերջին հրապարակումներին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ոչ թե լրջագույն մարտահրավերների առջև հայտնված երկիր է, այլ Գինեսյան պոդիում, որի դեֆիլյեն ապահովելու են իրարից ավելի վիթխարահասակ Փրկիչները... Թե ինչ է տալու հայերին այս գիգանտամանիան, հոգեբանների պարզելիքն է, սակայն, դատելով ծայր առած զարգացումներից, ամենևին էլ չի բացառվում որ Հայաստանն իսկապես դառնա... թանգարան բաց երկնքի տակ, տոլերանտության «ֆորպոստ», որտեղ նույն հարկի տակ խաղաղ կգոյակցեն նիրվանասեր Բուդդան, գերխոնարհ Քրիստոսն ու դրացի Մուհամեդը... Իսկ Հայաստանում էլ, շնորհիվ կառուցվելիք մզկիթների հայտամրցույթում շահած հայ շինարարների, շռնդալից թափ կառնի հայկական երբեմնի քաղաքաշինությունը...

Պապենական խոսք կա՝ «Ասողին լսող է պետք»: Կատարվում է այն, ինչի մասին քանիցս խոսվել է: Մենք հայտնվել ենք հայրենազրկման վտանգի առջև, իսկ նույն այդ ժամանակամիջոցում «ազգընտիրները» ինչո՞վ են զբաղված: Եթե խորհրդարանում հնչող «դիրքային կրակահերթերը» բնականին մոտեցված շոու չեն՝ հանրության ուշադրությունն առավել կարևոր ընթացքից շեղելու համար, ապա սա պաթոլոգիկ հասարակության վիզուալացված «էպիկրիզն» է: Հետաքրքիր է՝ իսկ երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, թե ովքեր են ազգընտիրները, ովքեր, ինչ ուժեր են հայտնվել խորհրդարանում: ԱԺ-ում ներկայացված երեք ուժերից առաջինը՝ մեծաքանակը, մեղադրվում է դավաճանության, հայրենազրկության, հողեր հանձնելու, պատերազմում կրած խայտառակ պարտության, մյուս երկուսը՝ 30-ամյա թալանի, հայրենիքի հոշոտման ու ունեզրկման, ինչպես նաև «սպիտակ եղեռնին»՝ արտագաղթին, մեծապես նպաստելու համար: Այս առնչությամբ ինչ-որ դիտարկումներ կա՞ն...

Ու հիմա ինչու է ստեղծված իրավիճակը ձեզ այդքան զարմացնում, հը՞: Քավ լիցի, չեմ ուզում մտածել, որ այդքան ապաշնորհ ենք պետություն պահելու, այն իբրև անգին գանձ պահպանելու հարցում: Ցավով եմ նշում, բայց մենք, ավաղ, ասես հասած չլինենք պետության տեր լինելու գիտակցական մակարդակին, դրա խորքային ընկալմանը...


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»