Ներքին 4 տարի առաջ - 18:51 12-04-2022

ՇՄՆ և «Մայ Ֆորեսթ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր են կնքել

Շրջակա միջավայրի նախարարությունը և «Մայ Ֆորեսթ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր են կնքել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, կարևորելով նախարարության և «Մայ Ֆորեսթ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպության միջև առկա արդյունավետ համագործակցությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների ողջամիտ օգտագործման, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման կարևորությունը, ապրիլի 12-ին Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, և «Մայ Ֆորեսթ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Անդրե Գումուշճեանի, համագործակցության հուշագիր են կնքել։

«Շրջակա միջավայրի նախարարությունում հյուրերին ողջունելով, նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ կարևորել է պետական գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունն ի նպաստ Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման ՀՀ կառավարության հանձնառության։

«Համոզված եմ, որ մեր երկու կառույցների միջև համագործակցությունը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը, վերականգնմանն ու բնական պաշարների ողջամիտ օգտագործմանն ուղղված համապատասխան միջոցառումների և ծրագրերի իրականացմանը։ Վստահ եմ՝ այս համագործակցությունը լավ նախադեպ և օրինակ կհանդիսանա մյուս կազմակերպությունների համար ևս։ Պետք է հնարավորինս համատեղել ջանքերը՝ Հայաստանում անտառածածկ տարածքների ավեացման գործում»,-նշել է նախարարը։

Նախքան հուշագրի կնքումը քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և Հայաստանում անտառների ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարարը կարևորել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ներդրումների ներգրավման մեխանիզմները և կանաչ ներդրումներն իրենց կարևորությամբ մյուս ոլորտներում ներդրումներին հավասարեցնելուն ուղղված քայլերը։

«Մենք որպես ոլորտի քաղաքականություն մշակող և ոլորտը կառավարող մարմին և դուք՝ որպես ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություն ունենք նույն առաջնահերթություններն և կիսում ենք ապագայի նույն տեսլականը։ Ուստի, պետք է խնդրեմ Ձեզ պայքարել կանաչ օրակարգի առաջմղման համար»,-նշել է նախարարը։

Նշվում է, որ, ըստ հուշագրի, նախարարությունը և «Մայ Ֆորեսթ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը նախապես փոխհամաձայնեցված պայմաններով համագործակցելու են հետևյալ ուղղություններով.

-անտառվերականգման և անտառապատման աշխատանքների կազմակերպում, նախապես համաձայնեցված և օրենքով սահմանված թույլատրելի տարածքներում,

-անտառային էկոհամակարգերում կենսաբազմազանության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված համատեղ աշխատանքների կազմակերպում,

-բնապահպանական ծրագրերի իրականացում,

-վերապատրաստումների, համաժողովների, կլոր սեղան քննարկումների կազմակերպում։

Հուշագրի շրջանակներում կողմերն իրականացնելու են նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրեր:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ