Արտաքին 4 տարի առաջ - 23:07 09-04-2022

Ուկրաինան և Ռուսաստանը երրորդ անգամ փոխանակել են ռազմագերիներին

Նոր փոխանակման մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

«Նախագահ Զելենսկու հրամանով այսօր կայացել է գերիների երրորդ փոխանակումը։ Մեր զինվորականներից 12-ը, որոնցից մեկը կին սպա է, վերադառնում են տուն։ Մենք նաև վերադարձրել ենք 14 խաղաղ բնակչի, այդ թվում՝ 9 կնոջ։ Ընդհանուր առմամբ՝ 26 հոգի»,- գրել է նա։

Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան այսօր առավոտյան հայտնել է «Ազով-Կոնկորդ» քաղաքացիական նավից 14 ռուս նավաստիների ազատ արձակման մասին։ Հավանաբար նրանց փոխանակել են 14 ուկրաինացի խաղաղ բնակիչների հետ։

Երեկոյան Մոսկալկովան հայտնել է նաև «բեռնատարների վարորդների փոխանակման» մասին։

«32 ռուս և 20 ուկրաինացի վարորդ, ինչպես նաև Բելառուսի մի շարք քաղաքացիներ վերադարձել են հայրենիք»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ