Ավելին 4 տարի առաջ - 13:12 09-04-2022

ԱՄՆ կինոակադեմիան 10 տարով արգելել է Ուիլ Սմիթին մասնակցել իրենց միջոցառումներին

Ամերիկյան կինոակադեմիան որոշել է 10 տարով արգելել դերասան Ուիլ Սմիթին մասնակցել իրենց միջոցառումներին, այդ թվում՝ «Օսկար»-ին։
«Օսկարի 94-րդ մրցանակաբաշխությունը նախատեսված էր մեծարելու մեր համայնքի բազմաթիվ մարդկանց, որոնք անցյալ տարի անհավանական աշխատանք են կատարել։ Այնուամենայնիվ, այդ պահերը պղտորվեցին անպատշաճ պահվածքով, որը մենք տեսանք բեմում՝ պարոն Սմիթի կողմից», - ասված է հայտարարության մեջ:
«Օսկարի» հանձնման արարողության ժամանակ՝ մարտի 27-ին, Սմիթը բեմ էր բարձրացել և ապտակել հաղորդավար Քրիս Ռոքին։ Պատճառը՝ Սմիթի կնոջ «շատ կարճ սանրվածքի» մասին վերջինիս կատակն էր։ Ջադա Պինկետ-Սմիթն ունի աուտոիմունային հիվանդություն, և նրա մազերը թափվում են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում