Մամուլ 4 տարի առաջ - 08:11 09-04-2022

Անկում գրեթե բոլոր ոլորտներում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ Հայաստանի տնտեսությունը բավականին ծանր վիճակում է գտնվում, պարբերաբար նշում են և՛ ՀՀ փորձագիտական հանրույթը, և՛ միջազգային բավականին հեղինակավոր մի շարք կառույցներ։ Փաստն այն է, որ հետքովիդյան և հետպատերազմյան շոկից ՀՀ տնտեսությունը չի կարողանում ուշքի գալ, իսկ իշխանությունները ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկում ստեղծված իրավիճակում համապատասխան լուծումներ և կարգավորումներ գտնելու համար:

Այս վիճակին գումարվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, որը, տնտեսագետների համոզմամբ, բավականին լուրջ ազդեցություն է թողնելու ՀՀ տնտեսության վրա։ Մասնագետները նշում են, որ, ցավոք, ՀՀ տնտեսության հետ կապված ոչ հուսադրող կանխատեսումների ալիքը շարունակական բնույթ է կրելու՝ իր բոլոր ծանր հետևանքներով։ Մասնավորաբար, նրանք 2022-ին տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում բացասական ցուցանիշներ են կանխատեսում և նշում, որ դրական միտումներ հնարավոր են միայն գյուղատնտեսության ոլորտում, այն էլ՝ կապված եղանակային առումով բարենպաստ տարվա, ինչպես նաև գյուղական բնակավայրերից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների ցածր թվի հետ։

Մեզ հետ զրույցում տնտեսագետներից մեկը նշում էր, որ էական անկում կլինի հանքարդյունաբերության ոլորտում, հատկապես «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ աշխատանքների դադարեցման պատճառով, և ոչ միայն։ Ի դեպ, չի բացառվում, որ որոշ առումներով դրական ցուցանիշներ արձանագրվեն նաև զբոսաշրջության ոլորտում։ Մեր ունեցած տեղեկություններով, գործող իշխանությունների ամբողջ հույսը միայն այս երկու ոլորտներն են՝ գյուղատնտեսություն և զբոսաշրջություն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի