Արտաքին 4 տարի առաջ - 18:03 08-04-2022

Acer-ը, Komatsu-ն և Dr Oetker-ը հեռացել են Ռուսաստանից

Թայվանական տեխնիկա արտադրող Acer ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով, ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Բացի դրանից, շինարարական տեխնիկայի խոշոր արտադրող Komatsu-ն որոշել է դադարեցնել հանքարդյունաբերության սարքավորումների ու պահեստամասերի արտադրությունը Ռուսաստանում: Ընկերությունը կարող է դադարեցնել երկրի արտադրական հզորություններում հիդրավլիկ էքսկավատորների և ինքնաթափ մեքենաների արտադրությունը։

Ռուսական շուկայից հեռանալու որոշում է կայացրել նաև սննդամթերք արտադրող գերմանական Dr Oetker ընկերությունը։ Ընկերությունը հաղորդել է, որ վաճառելու է Բելգորոդում գտնվող իր գործարանը ռուսական կառավարող ձեռնարկություններին։ Ավելի վաղ ընկերությունը դադարեցրել էր բոլոր արտահանումները և ներդրումները ռուսական դուստր ձեռնարկությունում։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ