Ավելին 4 տարի առաջ - 22:14 06-04-2022

Աշխարհում COVID-19-ից մահացության մակարդակը նվազել է․ ԱՀԿ

Կորոնավիրուսից մահացությունն աշխարհում նկատելիորեն նվազել է․ մարտի 28-ից ապրիլի 3-ը ընկած շաբաթվա ընթացքում մահացության դեպքերը նվազել են 43%-ով։ Այս մասին ապրիլի 5-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«2022 թվականի մարտի առաջին կեսին նկատված աճից հետո COVID-19-ի նոր դեպքերի թիվը նվազում է արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ․ 2022 թվականի մարտի 28-ից մինչև ապրիլի 3-ը ընկած շաբաթվա ընթացքում 16% անկում է դիտվել։ Շաբաթական նոր մահերի թիվը նույնպես կտրուկ նվազել է (- 43%) նախորդ շաբաթվա համեմատ»,- ասվում է ԱՀԿ-ի վերջին զեկույցում։
Ապրիլի 3-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 489 միլիոն դեպք և ավելի քան վեց միլիոն մահ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում