Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:59 06-04-2022

Առևտրին թույլատրված պարտքի դիմաց ստացվող տոկոսների եկամտային հարկը հաշվարկվելու է 10% դրույքաչափով. նախագիծն ընդունվեց

Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ այս նախագծով հարկային պլանավորման տարբեր թեմաների դեմ էին կարգավորում առաջարկում՝ մասնավորապես փոխառության տոկոսով ֆիզիկական անձանցից տոկոսով փոխառությունների պլանավորման մասով. «10% դրույքաչափ ունեինք եկամուտների մասով, 18%-ը՝ շահութահարկով, ինչը հնարավորություն է տալիս 18%-ից օգտվել՝ փոխարենը 10% վճարել։ Դրա համար առաջարկում ենք, որ գործեն եկամտահարկի ընդհանուր դրույքաչափերը»։

Բադասյանի խոսքով՝ մասնավորապես փոփոխությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածին։

«Բանկային ավանդի եւ հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց ստացվող տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները։ Իսկ հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտները, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չվճարվելու դեպքում դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով եւ ներառվում է 12-րդ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկային ավանդների դիմաց եւ հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող տոկոսներին: Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային գործակալ չհանդիսացող անձից ստացվող պասիվ եկամուտները, այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստանալու դեպքում ներառում են դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող հարկային տարվա եկամտային հարկով հարկման օբյեկտի մեջ, եւ դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով»:

Բադասյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության կողմից ստացել են առաջարկ, որ երբ ֆիզիկական անձը գույք է օտարում հարկային գործակալին, այդ դեպքում գործում է 10% դրույքաչափը։

Վեց կողմ ձայների մեծամասնությամբ նախագիծն ընդունվեց։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին