Միտք 4 տարի առաջ - 15:13 05-04-2022

Վերցրո՛ւ կոնֆետը, որբուկ...

Սև հումորի ժանրին վերագրվող, հայտնի պատմության մաս կազմող աֆորիստիկ այս արտահայտությամբ կարելի է բնութագրել իրավիճակը, որում հայտնվել է վճարամիջոցի դերում հայտնված Հայաստանը: Իսկ վերոնշյալ պատմությունն առավել քան խոսուն է:

Թանկարժեք հագուկապով մեկը, տեսնելով տարեկիցների հետ ցեխաջրերի մեջ խաղացող երեխային, հենց վերնագրում հիշատակված խոսքերով է նրան մեկնում կոնֆետը: Երբ փոքրիկն ընդվզում է՝ նշելով, որ թեև անուշեղեն սիրում է, բայց ինքն ամենևին էլ որբ չէ, որ ինքը ծնողներ ունի, մեծահարուստ այրը, գրպանից հանելով ատրճանակը, կրակելով ու սպանելով փոքրիկի ծնողներին, կրկին նրան է դիմում նույն՝ «Վերցրո՛ւ, որբուկ, կոնֆետը»՝ արդեն որևիցե առարկություն բացառող պարտադրանքով...

Անկեղծ լինելու դեպքում պիտի խոստովանենք, որ երկար ժամանակ է, ինչ մեզ հետ էլ ճիշտ նույն կերպ են վարվում: Հայտնվել ենք նույն նվաստացուցիչ իրավիճակում, երբ երաշխավորները, որոնց մենք ապավինել ենք, մեզնից լավ գիտեն՝ սովա՞ծ ենք, թե՞ մեր քունն է ուղղակի տանում... Հենց այս խորապատկերում էլ ամեն ինչ առավել քան հասկանալի է դառնում:

44-օրյա պատերազմում կրած դաժան պարտության պատճառահետևանքային կապը հասկանալու, առած դառը դասը մանրակրկիտ վերլուծելու և հետագա սայթաքումները բացառելու փոխարեն՝ մեր հայրենակիցները, բաժանված երկու մասի, երկար սպասումից վիզը՝ ծուռ, հայացքը՝շեղ, շարունակում են օժանդակություն ակնկալել օտարներից: Այսօր, օրինակ, ռուսամետների օրն է: Ըստ էության, այսօրվա հանրահավաքն անցկացվում է Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպիչների կշիռն արժեզրկելու նպատակով: Սա, ինչպես ասվում է ռուսական հայտնի ասացվածքում՝ «Ոզնուն էլ է պարզ»... Իսկ արդեն օրեր անց Պուտինի հետ կայանալիք հանդիպման նախօրեին էլ, օգտվելով «գաղտնի քայլի» իրենց հնարավորությունից, արևմտամետները համարժեք պատասխան կտան...

Այսպիսին է Հայաստանը, անըմբռնելի ու «առեղծվածային»... Երկիր, որի բնակիչներն իրենցից շատ օտարներին են սիրում, երկիր, որի բնակիչները թեև կարծիք ունեն, բայց այդ կարծիքի հետ ամենևին էլ համամիտ չեն... Երկիր, որում ապրող մարդկանց համար հայ լինելն ուղղակի անեծք է, դժնդակ կարմա, թե կուզեք՝ ուղեղային մորմոք...

Իսկ ամեն ինչ կարող էր այլ լինել, հասկանալի ու շտկելի, եթե, իհարկե, հաջողության երաշխիքը ոչ թե ուռահայրենասիրական կոչերն ու անբովանդակ, մերկապարանոց հայտարարությունները լինեին, այլ Հայաստանի երաշխավորված ապագային միտված ամենօրյա, աշխարհի տարբեր կողմերում իրականացվելիք հետևողական աշխատանքը: Աշխատանք, որում ահռելի դերակատարություն պիտի վերապահվեր նաև հայկական սփյուռքին: Հակառակ դեպքում մշտապես ունենալու ենք նույն տխուր արդյունքը:

Իսկ օտարների հաճկատարը լինելու փոխարեն՝ հարկավոր է հնարավորինս արագ շտկել կորացած մեջքը, վերստին կայացնել անվտանգության երաշխավոր հայկական բանակի կենսունակությունը: Իսկ խաղաղության կոնցեպցիայի մասին էլ խոսել, թող որ հրեական, բայց խորքային իմաստով միանգամայն ընդունելի ՝ «Որքան ուժեղ է խելացին, այնքան խաղաղվում է տխմարը» կարգախոսի հստակ կիրառման դեպքում միայն...




Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին