Մամուլ 4 տարի առաջ - 08:26 05-04-2022

Այսօր կվճռվի Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ լինել-չլինելու հարցը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սահմանադրական դատարանն այսօր քննելու է ԱԺ ընդդիմության` ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցը։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴ-ն որոշեց դիմումը քննել ոչ թե բանավոր ընթացակարգով, ինչպես որոշել էր նախապես, այլ՝ գրավոր։ Այդ դիմումով ընդդիմությունը պահանջում է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, եւ ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, չեն կարողացել մասնակցել՝ գտնվելով կալանավայրում։

Մենք գրել էինք, որ ՍԴ-ն քաղաքական հարցերում նախընտրում է գրավոր ընթացակարգը, որ փակ ռեժիմով քննի դիմումները եւ հրապարակի վճիռը։ ՍԴ-ն, ըստ ամենայնի, նախապես քաղաքական պատվեր էր ստացել՝ Սիմոնյանի հարցին առավել մեծ հնչեղություն հաղորդելու, հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը նախանձելի վիճակում չէ, թերեւս, չի ուզում յուրայինների դեմ պրոցեսներ հրահրել, եւ ՍԴ-ին հրահանգել են անաղմուկ որոշել հարցը։ Հարցին, թե ում առաջարկով է բանավոր ընթացակարգից գրավորի անցում կատարվել, ՍԴ-ից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում