Ներքին 4 տարի առաջ - 20:55 03-04-2022

«5165 շարժումը» պահանջում է սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը

«5165 շարժումը» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից պահանջում է սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Հայրենակիցնե՛ր, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում:
Ժամանակն է սթափ գնահատելու եղելությունը. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պատրանք է, որով փորձ է արվում բթացնել մեր հասարակության զգոնությունը։ Ավելին, Ադրբեջանի բոլոր գործողություններն ու հայտարարությունները վկայում են ավելի մեծ ախորժակի մասին՝ Սյունիք, Գեղարքունիք, Երևան և այլն։
Արցախի փրկությունը նաև Հայաստանի փրկությունն է։ Առանց ինքնորոշված Արցախի չի կարող լինել անվտանգ Հայաստան։ Հետևաբար Արցախի անկախության ճանաչումը հանուն Արցախի ժողովրդի փրկության և Հայաստանի ամուր անվտանգության ապահովման հրամայականն է։
«5165 շարժումը» պահանջում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։ Նման պահանջի համար հիմնավորումներն բազմաթիվ են, սակայն ստորև բերենք մի քանիսը․
• Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակում է զավթել Արցախի՝ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող նորանոր տարածքներ,
• Շարունակում է իրականացնել հայաթափման, էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն՝ ռազմական առաջխաղացումներով, ահաբեկչությամբ, սադրանքներով ու հումանիտար ճգնաժամեր ստեղծելով,
• Ադրբեջանը հրապարակավ հայտարարում է Լեռնային Ղարաբաղի գոյություն չունենալու մասին,
• Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ պաշտոնապես չի ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ չխաթարելու Մինսկի խմբի համանախագահության և պատասխանատվությամ իրականացվող հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը,
• Այսօր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը և Արցախի ժողովրդի կողմից սեփական ճակատագիրը որոշելու հնարավորությունը վերջինիս անվտանգության ապահովման անհրաժեշտ և թերևս միակ իրավական երաշխիքն է,
• Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը գլխավոր նախապայմանն է այլ ինքնիշխան պետությունների կողմից այն ճանաչելու համար: Գիտակցելով, որ միայն մեր համախումբ գործողությունների միջոցով կարող ենք կասեցնել Արցախի վերջնական կորուստը, նախաձեռնելու ենք մի շարք գործողություններ ուղղված Հայաստանի իշխանությունների, միջազգային հանրության ու, առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչման օրակարգով հանուն Արցախի փրկության։ Միացե՛ք։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, բարձրագույն կրթական, գիտական, մշակութային հաստատություններին, ստեղծագործական միություններին՝ դիրքորոշում հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հարցի վերաբերյալ։ Դիմում ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, Սփյուռքի հայրենակիցներին՝ պահանջելու Հայաստանի Հանրապետության իշխանություններից քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետությունը ճանաչելու ուղղությամբ։ Տեղեկացնում ենք նաև, որ երկուշաբթի՝ ապրիլի 4-ին, ժամը 15․00-ին մեր պահանջագիրն ենք հանձնելու Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է