Ներքին 4 տարի առաջ - 12:59 01-04-2022

Ճիշտ չէ այն, որ ցանկանում են դպրոցում տնօրեն նշանակել մեկին, ով ընդհանրապես կապ չունի դպրոցի հետ

Այսօր դասադուլ և բողոքի ակցիա էին իրականացնում Չեխովի անվան թիվ 5 հիմնական դպրոցում։ Ուսուցչական, աշակերտական և ծնողական համայնքը դժգոհում է, որ քաղաքապետարանը դպրոցում տնօրեն է նշանակել Տիգրան Ավինյանի ընկերոջ կնոջը։

Ծնողական խորհրդի նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց. «Առավոտյան մենք իմացանք, որ քաղաքապետարանը նման որոշում է ընդունել, որոշեցինք ինքնաբուխ բողոքի ակցիա անել։ Այնքան հեշտ է միանգամից քանդել տարիներով ստեղծված մթնոլորտը, մենք ունեցել ենք հրաշալի ղեկավար, ժամկետը լրացել է, նա հեռացել է։ Հիմա մենք ունենք դպրոցից մեր տնօրենի թեկնածուն, որը շատ լավ կատարում է իր բոլոր պարտականությունները։ Բայց ուսումնական տարվա վերջում բերել դրսից ինչ-որ մեկին նշանակել տնօրեն՝ հաշվի չառնելով որևէ հանգամանք, հասկանալի չէ։ Դպրոցում մի քանի փուլով անցկացվել են ընտրություններ, ուսուցչական և ծնողական համայնքը ընտրել է մեր ներսի թեկնածուին։ Մեր թեկնածուն հավաքել է 5 ձայն, իսկ դրսից եկած թեկնածուն քաղաքապետարանի կողմից հավաքել է 4 ձայն։ Այսօր ծնողների և ուսուցիչների միակ ցանկությունն այն է, որ պահենք առողջ մթնոլորտ դպրոցում։ Ճիշտ չի այն, որ ցանկանում են դպրոցում տնօրեն նշանակել մեկին, ով ընդհանրապես կապ չունի դպրոցի հետ»։

Երեխաներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Ինչո՞ւ ուրիշ մեկը լինի տնօրեն՝ այն դեպքում, երբ մենք ունենք հարազատ մեկը, ում բոլորս միաձայն ընտրել ենք։ Մենք մինչև վերջ կանգնելու ենք տիկին Մելքոնյանի կողքին։ Ներկայիս առաջադրված թեկնածուն դպրոցում առհասարակ չի աշխատել, աշխատել է համալսարանում որպես դասախոս, բայց դրանք նույնը չեն։ Նա ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում մեր դպրոցում, իսկ Մելքոնյանը երկար տարիներ է աշխատել մեր դպրոցում և շատ լավ տեղյակ է մեր ուժեղ և թույլ կողմերին»։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի