Ավելին 4 տարի առաջ - 23:32 31-03-2022

ԱՄՆ քաղաքացիներն անձնագրում կկարողանան երրորդ սեռ ընտրել

ԱՄՆ բոլոր քաղաքացիները կկարողանան երրորդ սեռ ընտրել՝ անձնագրի համար դիմելիս։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ ամերիկացիները կկարողանան «սեռ» դաշտում բացի «արական» և «իգական»-ից, նշել նաև «X»։ «Ապրիլի 11-ից ԱՄՆ քաղաքացիները կկարողանան ԱՄՆ անձնագրային դիմումներում ընտրել «X»-ը որպես գենդերային մարկեր, իսկ այլ փաստաթղթերի համար այս տարբերակը հասանելի կդառնա հաջորդ տարի»,- ասել է նա։
Փաստաթղթերի համար երրորդ սեռը ներմուծելու ամերիկյան վարչակազմի ծրագրերի մասին հայտնի դարձավ 2021 թվականի ամռանը։ Այն ժամանակ պետքարտուղար Բլինկենը հայտարարեց, որ այս քայլը նպատակ ունի երաշխավորել ԼԳԲՏ համայնքի հավասար իրավունքները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը